ԵՀ-ն 1 մլրդ եվրո է հատկացրել պաշտպանական նորարարությունների գեներացման համար

Նմանատիպ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) եվրոպական պաշտպանական հիմնադրամից մեկ միլիարդ եվրո է հատկացրել պաշտպանության ոլորտում առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների մշակման համար: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը։
«Եվրոպական պաշտպանական հիմնադրամից ավելի քան մեկ միլիարդ եվրո է հատկացվել նոր սերնդի պաշտպանական տեխնոլոգիաների և նորարարությունների մշակման համար», – ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության՝ ֆինանսավորումը կուղղվի պաշտպանական կարևոր տեխնոլոգիաների և հնարավորությունների զարգացմանը:
Աշխատանքային ծրագիրը շուրջ 100 մլն եվրո է հատկացնում կրիտիկական կարևոր ոլորտներից յուրաքանչյուրին, ինչպիսիք են ցամաքային մարտական գործողությունները, տիեզերական, օդային և ծովային մարտական գործողությունները, ինչպես նաև էներգետիկ կայունությունը և էկոլոգիական անցումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում