Թրամփի առևտրային քաղաքականությունը կմեծացնի ԱՄՆ-ի գազի պահանջարկը․ Bloomberg

Թրամփի առևտրային քաղաքականությունը կմեծացնի ԱՄՆ-ի գազի պահանջարկը․ Bloomberg

Միացյալ Նահանգների գործընկերները ստիպված կլինեն ավելի շատ բնական գազ գնել Վաշինգտոնից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սակագների բարձրացման առևտրային քաղաքականության արդյունքում։ Նման կարծիք հայտնել է Bloomberg գործակալությունը։

Ըստ Bloomberg-ի փոխանցած տեղեկատվության՝ Հնդկաստանի, Քուվեյթի և Ճապոնիայի էներգետիկ ընկերությունների պաշտոնյաներն ու ղեկավարները բանակցություններ են վարում ԱՄՆ-ից բնական գազի գնումների ընդլայնման շուրջ:

Հարավային Կորեան և Վիետնամը դիտարկում են նաև ամերիկյան էներգակիրների ներմուծման ավելացումը, որպեսզի խուսափեն ԱՄՆ-ում իրենց արտադրանքի սակագների հնարավոր բարձրացումից:

Ոչ մի բացառություն չանելով դաշնակիցներին՝ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է մինչեւ 10 տոկոս ներմուծման մաքսատուրքեր սահմանել օտարերկրյա ապրանքների համար։ ԵՄ-ի համարնույնպես։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն քննարկում է ավելի շատ ամերիկյան հեղուկացված բնական գազ (LNG) գնելու պարտավորեցման հնարավորությունը, որպեսզի խուսափի մաքսատուրքերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում