Tesla-ի շահույթը փլուզվել է

Նմանատիպ
2024 թվականի արդյունքներով ամերիկյան Tesla ավտոարտադրողի զուտ շահույթը նվազել է ավելի քան երկու անգամ՝15 միլիարդ դոլարից հասնելով 7,1 միլիարդի: Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, գրում է Electric-ը։
Ըստ տվյալների՝ գործառնական եկամուտը նվազել է 20%-ով, էլեկտրական տրանսպորտային միջոցների վաճառքից ստացված հասույթը նվազել է 6%-ով՝ հասնելով 77,1 միլիարդի, իսկ ընդհանուր եկամուտը հասել է 97,7 միլիարդ դոլարի, ինչը 1%-ով ավելի է, քա մեկ տարի առաջ է եղել:
Վերլուծաբանները 27,26 մլրդ արդյունք էին ակնկալում, սակայն կանխատեսումները չեն արդարացվել, չնայած, որ առանձին չորրորդ եռամսյակի արդյունքներով Tesla-ի հասույթն աճել է մինչեւ 25,7 մլրդ դոլար։ Բացի այդ, չորրորդ եռամսյակում ավտոարտադրողի զուտ շահույթի մեկ քառորդը 692 միլիոն դոլարի կարգավորիչ վարկեր է բերել ավտոարտադրողին:
Ընկերությունը խոստացել է մինչև տարեվերջ ներկայացնել էլեկտրամոբիլների ավելի մատչելի մոդելներ, դրանց արտադրությունը պետք է սկսվի արդեն այս կիսամյակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում