Փետրվարի 1-ից տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը կլինի 150 դրամ

Փետրվարի 1-ից տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը կլինի 150 դրամ

Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, հասարակական տրանսպորտի սակագնի փոփոխության օրակարգով։

«Փետրվարի 1-ից ունենալու ենք մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ արժեքով, որը պահպանվելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում։ Նախատեսվում է նաև, որ 2025 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռք բերված 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսերը ստանալու են հավելյալ 30 օր օգտագործման ժամկետ»,-նշել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում