Վանա լճում ջրի մակարդակն օր օրի իջնում է

Վանա լճում ջրի մակարդակն օր օրի իջնում է

Վանա լճում ջրի մակարդակը օրեցօր նվազում է։ Լուսանկարներ և տեսանյութ է հրապարկվել, որտեղ երևում է, թե ինչ տեսք ունի լիճը։ Ջրի մակարդակը շարունակում է իջնել երաշտի, ջերմաստիճանի բարձրացման և տեղումների նվազման պատճառով, ինչպես նաև գոլորշիացման հետևանքով։

Ջրի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով ի հայտ են եկել հարյուրավոր միկրոբիալիտներ՝ միկրոօրգանիզմների կողմից ձևավորված նստվածքներ։

Տեղացիներից մեկը նշել է, որ իրենց անհանգստացնում է լճի չորացումը։ Նա հույս է հայտնել, որ առատ տեղումներ կլինեն և լիճը կվերադառնա իր նախկին տեսքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում