Քաղաքացիները հրաժարվում են տրանսպորտի համար վճարել 150 դրամ․ բողոքի ակցիա
01/02/2025 15:44

Նմանատիպ
Քաղաքացիները շարունակում են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին են միացել մի խումբ երիտասարդներ, ովքեր կա՛մ 100 դրամ են վճարում տրանսպորտի համար, կա՛մ չեն վճարում։ Նշենք, որ պատգամավորը դեռևս օրեր առաջ էր հայտարարել, որ միանալու է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները բոյկոտում են Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի թանկացման որոշումը։
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները տրանսպորտից իջնելուց վճարում են 100 դրամ, 150-ի փոխարեն։
Քաղաքացիների բողոքի ակցիային են միացել հասարակական-քաղաքական և մշակույթի գործիչներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում