Կանադան ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոց կկիրառի

Կանադան ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոց կկիրառի

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ-ին նախազգուշացրել է մաքսատուրքերի բարձրացման դեպքում պատասխան միջոցների մասին, որոնցով փետրվարի 1-ից սպառնում է Դոնալդ Թրամփը:

«Մենք չենք նահանջի, Եթե Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանվեն, չենք հանգստանա, քանի դեռ սակագները չեն չեղարկվել։ Պատասխանի համար բոլոր հնարավորությունները դիտարկվում են»,- ասել է Թրյուդոն։

Ինչպես հայտարարել է Թրյուդոն, Կանադայի կառավարությունն արդեն պատասխանել է ԱՄՆ-ի մտահոգություններին, որոնցով Թրամփն ավելի վաղ պատճառաբանել էր սակագների բարձրացման անհրաժեշտոըթյունը։ ԱՄՆ նախագահի համոզմամբ՝ ապօրինի ներգաղթյալների շուրջ 1 տոկոսը Նահանգներ է մտնում հյուսիսային սահմանով:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է փետրվարի 1-ից 25 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի դեմ՝ ի պատասխան այդ երկրներից անօրինական միգրանտների և թմրանյութերի ներհոսքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում