Պաշտպանության նախարարությունը նոր Հանրային խորհորդ է ձևավորում
Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց: Այդ մասին նշված է ՊՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հասարակական խորհրդի կազմավորումն իրականցվում է կամավորության սկզբունքով’ հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով:
Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից և պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից.
1. դիմում ՀՀ պաշտպանության նախարարին,
2. ինքնակենսագրություն,
3. բնութագիր – երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից,
4. տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:
Հայտերն ընդունվում են ս.թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 15-ը:
Հայտերն ուղարկել փոստով, ք.Երևան, Բագրևանդի 5հասցեով’ ծրարի վրա կատարելով «ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն, Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը: