ԱՄՆ-ն փակել է ուղղաթիռների ցածր բարձրության ճանապարհը

Նմանատիպ
ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը Վաշինգտոնի օդանավակայանի մոտ, որտեղ տեղի է ունեցել ավիավթարը, անորոշ ժամանակով փակել է ուղղաթիռների ցածր բարձրության ճանապարհը։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
«Ուղղաթիռների համար ցածր բարձրության միջանցքը, որն այս շաբաթ դարձել էր մահացու ավիավթարի պատճառ, անորոշ ժամանակով փակվել է Դաշնային ավիացիոն վարչության կողմից»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է CNN-ը, ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության որոշումը «ամենալուրջ գործողությունն է», որը գերատեսչությունը ձեռնարկել է աղետից հետո:
Ավելի վաղ ամերիկյան American Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, բախվել է ամերիկյան ռազմական ուղղաթիռին։ Ավիավթարը տեղի է ունեցել Վաշինգտոնի երկնքում, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրեջքի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում