Մոսկվայում պայթյունի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է
03/02/2025 15:28

Նմանատիպ
Մոսկվայի Scarlet Sails բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորված «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը մահացել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայությունները։
«Արմեն Սարգսյանը մահացել է հիվանդանոցում»,- հայտնել է գործակալության աղբյուրը։ Սարգսյանի մահվան մասին տեղեկությունը հաստատել են նաեւ նրա շրջապատից։
Հիշեցնենք, որ Մոսկվայում «Алые паруса» բնակելի համալիրում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով չորս հոգի վիրավորվել են։
Ըստ օպերատիվ ծառայությունների, սա եղել է «Արբատ» գումարտակի հրամանատար Արմեն Սարգսյանի դեմ պատվիրված և մանրակրկիտ ծրագրված մահափորձ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում