ՀՀ քաղաքացին ական է պայթեցրել, երբ նկատել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Ա․ Սարգսյանին․ «Կոմերսանտ»

Քննությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ «Scarlet Sails»-ի բնակելի համալիրում տեղի ունեցած ահաբեկչության երկրորդ զոհվածը, նախնական տվյալներով, մահապարտ ահաբեկիչ է եղել: Նախնական տեղեկություններով՝ ավելի վաղ դատված ՀՀ քաղաքացին ականը գործի է դրել Դոնբասի «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի հայտնվելու ժամանակ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»։

Հիշեցնենք, որ Մոսկվայի էլիտար բնակելի համալիրի շքամուտքում պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 3-ի առավոտյան։ Ի սկզբանե հաղորդվել էր, որ Սարգսյանի հետ միասին մահացել է նրա թիկնապահը։ Եվս չորս մարդ վիրավորվել է։ Արտակարգ պատահարն առայժմ հետաքննվում է որպես զանգվածային սպանություն, որը կատարվել է համընդհանուր վտանգավոր եղանակով, սակայն չի բացառվում ահաբեկչության վերաորակավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում