Կառուցապատողների Ասոցիացիան կարևոր հանդիպում է ունեցել ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ

Կառուցապատողների Ասոցիացիան կարևոր հանդիպում է ունեցել ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ

Կառուցապատողների հայկական Ասոցիացիայի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի նախագահի և անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մատակարարներ-կառուցապատողներ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել բաշխման ցանցին միացման վճարներին և կառուցապատողների կողմից բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերի նոր միացումների ազատականացման խնդրին, ինչպես նաև քննարկվել են ոլորտային այլ հարցեր։

Քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումներն են ներկայացրել «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և Ասոցիացիայի խորհրդի անդամներ՝ «Միկշին» ՍՊԸ-ի հիմնադիր Տիգրան Հարությունյանը, «Արթ-Ռեզիդենս» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Աբովյանը, «Ռենշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Նարեկ Հակոբյանը։

«Շինարարական նախագծերում էլեկտրաէներգետիկական, ջրամատակարարման և գազամատակարարման առկա բոլոր ռեսուրսների ճիշտ բաշխումը կարևոր գործոն են ենթակառուցվածքների բարելավման համար, ուստի այդ ոլորտներում աշխատանքները պետք է իրականացվեն համակարգված և համաժամանակյա»,- ընդգծել է Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Կողմերը պայմանավորվել են հանդիպումները դարձնել շարունակական՝ քննարկելու ընթացիկ հարցերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում