Թրամփի ճնշման ռազմավարությունը կկործանի ԱՄՆ-ի հարաբերությունները դաշնակիցների հետ

Թրամփի ճնշման ռազմավարությունը կկործանի ԱՄՆ-ի հարաբերությունները դաշնակիցների հետ

Կանադայից, Մեքսիկայից և Եվրամիության երկրներից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու սպառնալիքները կհանգեցնեն նրանց հետ հարաբերությունների խզմանը և աշխարհում ամերիկյան ազդեցության կորստին: Նման կարծիք է հայտնել Foreign Affairs ամսագիրը։

Ամսագրի գնահատմամբ՝ «խարխլելով դաշնակիցների վստահությունը տնտեսական ագրեսիայի ճանապարհով՝ Վաշինգտոնը կարող է հայտնվել մեկուսացման մեջ»: Պարբերականը կարծում է, որ Թրամփի այս մոտեցումը կարող է ուժեղացնել Ռուսաստանի և Չինաստանի դիրքերը։

Նրա կարծիքով, որպեսզի նվազեցնեն ամերիկյան վարչակազմի որոշումների ազդեցությունն իրենց տնտեսությունների վրա, Կանադան և ԱՄՆ դաշնակիցները՝ Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, պետք է զարգացնեն հարաբերություններն անվտանգության, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում այլ երկրների հետ «առանց Վաշինգտոնի որևէ մասնակցության»:

Հիշեցնենք, որ Թրամփը փետրվարի 1-ին հրամանագիր էր ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների նկատմամբ սակագներ կիրառելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում