Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ դատավարությունը
06/02/2025 11:13

Նմանատիպ
Այսօր Բաքվում կշարունակվի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ դատավարությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Հիշեցնենք, որ այս կեղծ դատավարությունն ընթանում է ընդդեմ Արցախի նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի պետ Դավիթ Մանուկյանի, ԱԳ նախկին Դավիթ Բաբայանի և ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գործն առանձնացվել է ընդհանուր դատավարությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում