Քաղաքապետարանից ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են

Քաղաքապետարանից ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են

Երեկ` փետրվարի 5-ին, 7 ձերբալակված անձանցից 4-ը, որոնք աշխատում են Երևանի քաղաքապետարանում, կալանավորվել են։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել։ Մեր ունեցած տեղեկություններով՝ քրեական վարույթը վերաբերում է կաշառքին։ Ընդհանուր առմամբ երեկ ձերբակալվել էր ութ անձ, որոնց թվում նաև քաղաքապետարանի նախկին և ներկա պաշտոնյաներ, որոնցից չորսը կալանավորվել են ։ Մասնավորապես, երեկ Երևանի քաղաքապետարանից ձերբակալված անձանց թվում են քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանի, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանի, որը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ «հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների» դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը, Արամ Այվազյանի և փաստաբան Ռոբերտ Դարբինյանի մասին է, որը նախկինում պաշտոն է զբաղեցրել ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում, այնուհետև, տեղափոխվել Երևանի քաղաքապետարան և զբաղեցրել Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում