iPhone 7-ի օգտատերերը 200-ական դոլար կստանան

Նմանատիպ
Apple կորպորացիան կարգավորել է iPhone 7 սմարթֆոնների օգտատերերի հետ վեճը, համաձայնել է փոխհատուցել։ Սրան ուշադրություն է դարձրել 9to5Mac կայքը։
2023 թվականին ընկերության ներկայացուցիչները և Apple սմարթֆոնների օգտատերերը համաձայնության էին եկել, որ IT-հսկան թերի iPhone 7-ի և 7 Plus-ի օգտատերերին որպես փոխհատուցում կվճարի սարքում ձայնի հետ կապված անսարքության համար։ Վճարումների համար Apple-ը կծախսի 35 միլիոն դոլար։
Խնդիրը, որը կապված է սմարթֆոնների IC աուդիո չիպի հետ, հայտնի է Loop Disease անունով, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ iPhone-ի ձայնն անջատվում է: Հաստատված թերություն ունեցող IPhone 7-ի կամ 7 Plu-ի օգտատերերը որպես փոխհատուցում կկարողանան ստանալ 50 դոլար և ավելի:
Լրագրողները նշել են, որ վճարման միջին չափը կկազմի 200 դոլար, առավելագույնը՝ 350 դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում