OpenAI-ը ներկայացուցչություն կբացի Գերմանիայում

OpenAI-ը ներկայացուցչություն կբացի Գերմանիայում

OpenAI ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը 2025 թվականին առաջին ներկայացուցչությունը կբացի Գերմանիայում։ Այս մասին հայտնում է Handelsblatt թերթը։

Ըստ Handelsblatt-ի՝ OpenAI-ի բյուրոն կբացվի Մյունխենում։
«Գերմանիան դարձել է արհեստական բանականության ներդրման համաշխարհային առաջատար»,- ասել է ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը Handelsblatt-ին տված հարցազրույցում՝ Գերմանիան անվանելով կարևոր շուկա բիզնեսի զարգացման համար:

Ալթմանը շեշտել է, որ գերմանական ընկերությունները, որոնք արտադրությունից և մանրածախ առևտրից մինչև ստարտափներ օգտագործում են իրենց ընկերության արհեստական բանականությունը, ցույց են տալիս արտադրողականության և նորարարության զգալի աճ։

Ըստ թերթի՝ Գերմանիան OpenAI-ի հիմնական շուկաներից մեկն է և առաջատար է Եվրոպայում: ChatGPT-ի chatbot-ում բաժանորդների թվով երկիրը աշխարհի խոշորագույն հնգյակում է: Ընկերությունն ունի ներկայացուցչություններ Լոնդոնում, Դուբլինում, Փարիզում, Բրյուսելում և Ցյուրիխում:

Սկզբում Մյունխենի ներկայացուցչությունում աշխատելու է մոտ տասը մարդ, նրանք զբաղվելու են հաճախորդների բազայի աջակցությամբ։ Նրանք համագործակցելու են խորհրդատվական ընկերությունների հետ, որոնք օգնում են այլ ընկերություններին ներդնել արհեստական բանականության վրա հիմնված արտադրանք:

Սպասվում է նաև, որ Մյունխենում ստեղծվելու է գեներացնողների թիմ, նրանց խնդիրն է լինելու OpenAI-ի առավել կարևոր հաճախորդների համար հարմարեցնել արտադրանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում