Վրաերթ՝ Մարտունիում, 15-ամյա երեխան մաhացել է

Վրաերթ՝ Մարտունիում, 15-ամյա երեխան մաhացել է

Հունվարի 29-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում Մարտունու Սայաթ-Նովա փողոցում վրաերթի ենթարկված 15-ամյա տղա երեխան երեկ՝ փետրվարի 7-ին, հիվանդանոցում մահացել է։Դեպքից անմիջապես հետո տղա երեխային նախ տեղափոխել էին Մարտունու ԲԿ, այնուհետև Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց։ Այնտեղ էլ տղան, գիտակցության չգալով, մահացել է։

Վրաերթի ենթարկված տղան Հակոբ Հակոբյանն է։ Տղան երաժիշտ էր, փողային գործիքներ էր նվագում։ Սովորում էր Մարտունու Սարիբեկ Դարբինյանի անվան հիմնական դպրոցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում