Աշխատասենյակներում ընդունում են իրենց ենթականերին․ Ձյունիկ Աղաջանյանը՝ Փաշինյան-Ջեյմս Դեյվիդ Վենս հանդիպման մասին

Նմանատիպ
Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Համենայն դեպս՝ այդպես է նշվում Փաշինյանի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հանդիպումն արարողակարգային առումով հարցեր է առաջացնում, քանի որ լուսանկարն արվել էր հեռախոսով, բացակայում է Հայաստանի դրոշը, իսկ հանդիպումն կայացել է խառը իրերով հագեցած սենյակում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն ասաց, որ ընդհանրապես տարբեր կարգի հանդիպումներ են լինում, բայց նմանատիպ հանդիպման ձևն ու դրվածքը ցույց է տալիս, որ նախ հանդիպումը շատ հապճեպ է եղել ու շատ կարճ։
«Տպավորություն է, կարծես՝ վերջին րոպեին համաձայնել են նման հարդիպման, որպեսզի վերջնականապես վիրավորած չլինեն Հայաստան պետությանն ու հայ ժողովրդին։
Հանդիպման այդ ձևաչափն անգամ տարօրինակ է, որովեհտև նման դեպքում հանդիպումների համար առանձին սենյակներ կան, որտեղ ընդունում են պատվիրակություններին, մինչդեռ աշխատասենյակներում ընդունում են իրենց ենթականերին։ Այս պարագայում բավական տհաճ է նման հանդիպման ձևաչափ տեսնելը, հատկապես, որ դրոշ էլ չկա։ Եթե անգամ մեծ դրոշը չկարողանային դնել, բայց փոքր դրոշ հաստատ կկարողանային հայթայթել ու տեղադրել՝ ի նշան հավասարության ու հարգանքի»։
Աղաջանյանն ընդգծեց, որ նկարն անելու ձևաչափը, նման մոտեցումը շատ հարցեր են առաջացնում՝ բոլորն էլ բացասական երանգով։ «Տպավորություն է՝ կարծես տզրուկի պես դիպչել է, ամերիկյան կողմն էլ ուղղակի զիջել է ու նման հանդիպում ունեցել, որպեսզի Հայաստանին ու հայ ժողովրդին չվիրավորեն, այդուհանդերձ արարողակարգային առումով այստեղ շատ հարցեր կան»,-ասաց Աղաջանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում