Բաքվում անձրևը մի շարք տներ ջրի տակ է թողել

Նոյեմբերի 2-ի գիշերվանից  սկսած անձրևը Բաքվում մի քանի տներ ջրի տակ է թողել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը հայտարարել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաքվի Նարիմանովի շրջանի հինգ բնակիչների իրենց տներից էվակուացրել են, քանի որ դրանք ողովել էին ջրերով:

Իսկ Բաքվի Բինագադինսկի շրջանինց ջրի տակ անցած տներից դուրս են բերելու երկու քաղաքացիների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում