Պարտված առաջնորդը կա՛մ ինքնասպան է լինում, կա՛մ հեռանում, որպեսզի պետությունը կորուստների չմատնվի
08/02/2025 15:19

Նմանատիպ
Զավեշտ է, երբ իշխանությունն ասում է, որ 44-օրա պատերազմում պարտությունը մեր ինքնիշխանության կամ անկախության ձեռբերումն է։ Աշխարհում նման բան չկա։ Պարտություն կրած մարդն ինչպե՞ս կարող է հպարտանալ իր պարտությամբ, որն իր պետության ու ժողովրդի վրա է բարդված հենց իր միջոցով։
Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանի համոզմամբ՝ աշխարհում չկան ազգեր կամ առաջնորդներ, որոնք հպարտանան պարտությամբ։
«Պարտություն կրած առաջնորդները կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ հեռանում, որպեսզի պետությունը շարունակական կորուստների չմատնվի»,- հավելեց Սրբազան պայքարի առաջնորդը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում