Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ The New York Post

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ The New York Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:

Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե քանի անգամ է հեռախոսով խոսել Ռուսաստանի նախագահի հետ: «Ես ավելի լավ է լռեմ»,- ասել է նա։

Թրամփը Պուտինի հետ զրույցի մանրամասները չի ներկայացրել։ Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահը իսկապես անտարբեր չէ Ուկրաինայում պատերազմի պատճառով մարդկանց մահվան կապակցությամբ: «Նա ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ»,- հավելել Է Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում