Իրավիճակը Լարսում

Իրավիճակը Լարսում

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նշենք, որ Հայաստանում Նորավան-Լծեն-Տաթև, Նորավան-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են (մերկասառույց) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում