Արտակարգ դեպք՝ Սևանում. մեքենայում պայթյուն է եղել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Նմանատիպ
Երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել և կա տուժած քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ,մինչ կժամանեին ոստիկաններն ու փրկարարները, «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Սևանի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրոթյուն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում ու նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Յուրի Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «թիկնային, գոտկային և գլուետալ շրջանների բազմակի բեկորային վնասվածքներ, թափանցող հարցականով» վնասվածքներ ախտորոշմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում