Մասկը կբացահայտի Պենտագոնում տեղի ունեցած միլիարդավոր դոլարների խարդախությունները․ Թրամփ

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է առաջիկա օրերին պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկին հանձնարարել ստուգումներ անցկացնել կրթության նախարարությունում և Պենտագոնում՝ միլիարդավոր դոլարների խարդախության և չարաշահումների մասշտաբային դեպքեր հայտնաբերելու համար:
«Ես նրան կհանձնարարեմ, գուցե 24 ժամվա ընթացքում, որ կրթության նախարարությունը ստուգի։ Հետո կասեմ՝ գնում ենք բանակ, զինվորականներին ստուգելու։ Մենք երկու տեղերում էլ կգտնենք միլիարդավոր դոլարների խարդախություններ և չարաշահումներ»,- ասել Է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախագահի կարծիքով՝ ամերիկացիները քվեարկել են նրա օգտին, որպեսզի նա մերկացնի խարդախության սխեմաները։
«Ես չգիտեմ՝ դրանք ատկատներ են, թե ոչ, բայց մարդիկ ինձ ընտրել են, որպեսզի բացահայտեմ չարաշահումները»,-ընդգծել Է Թրամփը:
Նախագահը հավելել է, որ միլիարդատեր Մասկն ակտիվորեն ներգրավված է գործընթացում և անձնական շահ չի հետապնդում:
«Մասկն այնքան է տարված դրանով, որ ես նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես է նա ժամանակ գտնում դրա համար», – նշել Է Թրամփը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում