ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին արգելել են մուտք գործել Ադրբեջան
10/02/2025 17:13

Նմանատիպ
Ադրբեջանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին ներառել է սև ցուցակում և արգելել նրա մուտքը երկիր։ Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Ըստ նրա՝ Վալուևին արգելված է մուտք գործել Ադրբեջան «վիրավորական հայտարարությունների և սպառնալիքների» պատճառով, որոնք նա, իբր, արել է Ադրբեջանի և նրա ժողովրդի հասցեին։
Հաջիզադեն նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պետդումայի պատգամավորներն ընդգրկվում են անցանկալի անձանց ցուցակում։ Ավելի վաղ այս ցուցակում են հայտնվել նաև ՌԴ խորհրդարանականներ Կոնստանտին Զատուլինն ու Վիտալի Միլոնովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում