Հայ ըմբիշներն Էստոնիայում երեք ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել
10/02/2025 17:31

Նմանատիպ
Օրերս Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացել է Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին մասնակցում էին մեր հավաքականի 4 ըմբիշներ։ Այս մասին հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), 97 կգ Հայկ Խլոյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը։
82 կգ Սամվել Գրիգորյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում