Թուրքիայի Խորհրդարանի ղեկավարը Վրաստանում է

Եռօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեկը:

Նոյեմբերի 3-ին Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները կանցկացնեն բանակցություններ, ինչից հետո համատեղ հայտարարություն կանեն մամուլի համար: Այսօր ծրագրված է նաև Ջեմիլ Չիչեկի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Նոյեմբերի 4-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահը կուղևորվի Բաթում, որտեղ հանդիպում կունենա Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում