2025 թվականին Մասկի կարողությունն առաջին անգամ նվազել է 400 մլրդ դոլարից
Կարդացեք նաև
Իլոն Մասկի կարողությունը նվազել է։ 2025 թվականին առաջին անգամ 400 մլրդ դոլարից պակասել է, քանի որ Tesla ընկերության բաժնետոմսերի գները զգալի նվազել են։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Bloomberg-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին ավտոարտադրողի բաժնետոմսերի արժեքը պատմական առավելագույնին էր հասնել, որից հետո նվազել է 27%: Կտրուկ անկումը հատկապես նկատվել է անցյալ շաբաթ։
Գերմանիայում մեքենաների մատակարարումները նվազել են 59%-ով, սա հակառեկորդ է 2021 թվականից ի վեր։ Նախորդ տարվա համեմատ Չինաստանում վաճառքը նվազել է 11,5%-ով։ Փետրվարի 10-ին Tesla-ի բաժնետոմսերի գինը չորրորդ օրն անընդմեջ ընկել է ՝ կորցնելով 3% , իսկ մեկ արժեթուղթը հասնելով 350,73 դոլարի մակարդակի:
Գործակալությունը նշում է, որ Tesla-ի բաժնետոմսերն ու օպցիոնները դեկտեմբերին կազմել են Մասկի կարողության ավելի քան 60%-ը։ Ընդ որում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո միլիարդատերը սկսել է «իր ուշադրության մեծ մասը» հատկացնել ոչ թե բիզնեսին, այլ քաղաքականությանը, այդ թվում՝ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավարմանը:
Bloomberg-ը գրում է, որ ամերիկյան նոր առաջնորդին Մասկի մոտ լինելը, ներդրողների հույսերն առ այն, որ ԱՄՆ վարչակազմը կաջակցի Tesla-ին հարկային քաղաքականության փոփոխության և անօդաչու վարման տեխնոլոգիաների ստանդարտների պարզեցմանը, դեռևս չեն արդարացվում:
2024 թվականի դեկտեմբերի 11-ին Bloomberg-ը հայտնել էր, որ Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 մլրդ դոլարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում