ԿԽՄԿ-ն Սիրիայում տիրող իրավիճակը նույնպես անվանել է քաղաքացիական պատերազմ

Սիրիայում մարտական գործողությունները հասել են մայրաքաղաք Դամասկոսին: Միջազգային լրատվամիջների հաղորդմամբ՝ Սիրայի մայրաքաղաքի փողոցներում արյունոտ մարտեր են ընթանում:

Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությունն այս իրավիճակը նույպես կոչել է քաղաքացիական պատերազմ, որը կարող է նշանակալի հետևանքներ ունենալ հակամարտության ապագայի համար:

Հայտարարելով, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է, դա նշանակում է, որ երկու կողմերն այժմ միջազգային իրավունքով են առաջնորդվում, որոնք հայտնի են որպես պատերազմի կանոններ՝ ընդունված Ժենովայի համաձայնագրում: Եթե որևէ մեկը հարձակում է գործում քաղաքացիների վրա՝ հետևելով այդ օրենքներին, կարող է մեղադրվել պատերազմական հանցագործության մեջ: Օրենքները նաև պաշտպանում են ռազմագերիներին, դատապարտում են բռնությունը և շեշտում են, որ վիրավորները պետք է բուժում ստանան: Այս կետերը մասնավորապես նպատակ ունեն պաշտպանել քաղաքացիներին:

Կարմիր խաչը երեք հիմնական չափանիշ ունի, որոնք բնորոշում են, թե արդյոք տվյալ երկիրը գտնվում է քաղաքացիական պատերազմում, թե ոչ: ԿԽՄԿ-ն դիտարկում է կահամարտության շարունակման տևականությունը, մարտական գործողությունների հաճախականությունը և հակամարտ ուժերի կազմակերպչականության  աստիճանը: Սիրայի դեպքում միջազգային կազմակերպությունը նշել է, որ հակամարտությունը դուրս անցել է նախնական թեժ կետերից (Իդլիբ, Համա, Հոմս) և համընդհանում քաղաքացիական պատերազմի է վերածվել:

Իրանը նույնպես մտահոգված է Սիրիայում տիրող իրավիճակով: Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին առաջարկել է, որ Իրանը միջնորդ դառնա Սիրիայի ընդդիմության և կառավարության միջև՝ համաձայնութուն ձեռք բերելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում