ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամնակցելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամնակցելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն 63 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունեց ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամնակցելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Նշենք, որ երեկվանից ԱԺ-ում մեկնարկել են ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրինագծի ընդունման քննարկումները։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել այս նախագծին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շեշտել էր՝ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն, քանի որ այս հարցը պահանջում է հանրաքվե։ «Էս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք էն ճանապարհային քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»,- հայտարարել է Փաշինյանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին պարզաբանել է, որ օրինագիծն ինքնին հասարակական նախաձեռնություն է, որը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում