Աբդուլլահ Օջալանի կոչը ցնցելու է Թուրքիան

Նմանատիպ
Թուրքիայում շարունակվում են քննարկումներն Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ փետրվարի 15-ին սպասվող կոչի առնչությամբ: Ինչպես հայտնի է, Օջալանը 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման և այժմ գտնվում է Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում։
Այս անգամ թեմային անդրադարձել է ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցություն» Շանլըուրֆայի քուրդ պատգամավոր Օմեր Օջալանը։
Ըստ նրա, եթե Էրդողանը կարողանա լուծել քրդական հարցը, ապա նա կհիշվի որպես Թուրքիայի Հանրապետության երկրորդ հիմնադիր։
«Կարծում եմ, որ պարոն Օջալանի ուղերձը չի լինի տեխնիկական հաղորդագրություն՝ բաղկացած տասը նախադասությունից, որը թուրքական մամուլը կրճատելու է «զենքերը վայր դնելու կոչով» և նմանատիպ ձևերով։ Պարոն Օջալանը նաև փիլիսոփա է և իր ուղերձում լայն շրջանակ կներկայացնի։ Հավատում եմ, որ դա կլինի ուղերձ աշխարհին, որը կունենա ուժեղ ենթատեքստ ու ազդեցություն, և կազդի ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Մերձավոր Արևելքի վրա։ Տեսաուղերձը հսկայական ազդեցություն է թողնելու, Թուրքիան ցնցելու է»,- նշել է քուրդ պատգամավորը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում