Yerevan
16
+13°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ռուսաստանը Զելենսկուն խոստացել է վերադարձնել մի գերեզմանի համար նախատեսված հողատարածք

Ռուսաստանը Զելենսկուն խոստացել է վերադարձնել մի գերեզմանի համար նախատեսված հողատարածք

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացահայտել է Կուրսկի մարզ Ուկրաինայի Զինված ուժերի ներխուժման իմաստը։ Նրա խոսքով՝ Կիևը ծրագրում է Ռուսաստանի տարածաշրջանի գրավյալ տարածքները փոխանակել Ռուսաստանի Զինված ուժերի կողմից գրավված հողերի հետ:

«Մենք կփոխանակենք մի Տարածքը մյուսի հետ»,- ասել է Զելենսկին։ Ընդ որում, նա չի մանրամասնել, թե հատկապես ինչ տարածքներ է ցանկանում ստանալ ռուսական սահմանի գրավված հատվածի դիմաց: Զելենսկիկ հավաստիացրել է, որ Ուկրաինայի համար բոլոր տարածքները կարևոր են, առաջնահերթություններ չկան:

Զելենսկին պարզաբանել է, որ տարածքների ուղղակի փոխանակումը հնարավոր կլինի այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների հնարավոր փոխանակման մասին: Նրա խոսքով՝ ռուսական սահմանամերձ տարածաշրջան ներխուժած ուկրաինացի նեոնացիստներին այնտեղ առանց այդ էլ սպասում է մի գերեզմանի չափ հող։

Հետևեք մեզ նաև Telegram-ում