Սնուփ Դոգը հետ է վերադարձրել Հայաստանում չկայացած համերգի հոնարարը

Սնուփ Դոգը հետ է վերադարձրել Հայաստանում չկայացած համերգի հոնարարը

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացված հոնորարը հետ է վերադարձրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Այդ մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Սնուփ Դոգին վճարված հոնորարը արտիստի կողմից փոխանցվել է համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։

Ըստ ընկերության տրամադրած տեղեկատվության՝ 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված համերգային ծրագրի իրականացման համար «Դոպինգ Սփեյս» ընկերությունը կատարել է ծախսեր, ներառյալ՝ Սնուփ Դոգի հոնորարը, վաճառված տոմսերի մեծ մասի գումարները գնորդների ցանկությամբ վերադարձվել է նրանց և ներկայումս մի շարք տոմսերի գումարներ նույնպես գտնվում են վերադարձման փուլում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում