Իրանը պայման է դրել վերջնական համաձայնագրի կնքման համար

Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայանգիրը կնքի վեցյակի հետ: Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը: Այս մասին տեղեկացնում է Ռիա նովոստին:

«Իրանը պատրաստ է միջազգային միջնորդների վեցյակի հետ վերջնական համաձայնագիր կնքել, եթե նրանք պաշտոնապես ճանաչեն Իրանի՝ խաղաղ ատոմ ունենալու իրավունքը»,- հայտարարել է Զարիֆը Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Իր հերթին Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդը նշել է, որ Իրանի և միջնորդների նոր բանակցությունները հնարավորություններ են ստեղծում Թեհրանի և ԵՄ-ի միջև կապերի ընդլայնման և ամրապնդման համար:

Իրանի և միջազգային միջնորդների վեցյակի բանակցությունների հաջորդ փուլը կկայանա նոյեմբերի 11-ին Օմանի մայրաքաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում