Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը
13/02/2025 11:46

Նմանատիպ
Բաքվի դատարանում այսօր՝ փետրվարի 13-ին, շարունակվելու է Արցախի նախկին պետնախարար, պատանդ Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։
Հիշեցնենք, որ նախկին դատական նիստը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին։ Մինչ այդ Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքի անդամներին հեռախոսով պատմել էր ադրբեջանական բանտում իր նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի մասին, ինչպես նաև շեշտել, որ ինքը մինչ այդ և ոչ մի ցուցմունք չի տվել, ուստի իր անունից արված բոլոր արձանագրությունները կեղծ են։
Արցախի նախկին պետնախարարը նաև պահանջել էր, որ իր գործը միացվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը ու լսվի միասնական փաթեթով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում