Զելենսկին անհարգալից է արտահայտվել Բայդենի հասցեին․ The Guardian
13/02/2025 14:00

Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկին The Guardian պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ծիծաղով է արձագանքել Ուկրաինայի հակամարտությունում ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի դերին վերաբերող հարցին:
«Այն հարցին, թե Բայդենը պատմության մեջ կմտնի որպես մարդ, ով օգնեց փրկել Ուկրաինան, թե՞ որպես մարդ, ով շատ դանդաղ արձագանքեց Պուտինի մարտահրավերին, Զելենսկին ծիծաղեց և ասաց, որ այս փուլում դա շատ դժվար է ասել»,- ասվում է նյութում:
Նշվում է, որ Զելենսկին քննադատել է նաև Բայդենի՝ Ուկրաինային զենք մատակարարելու նախնական դժկամությունը:
Բացի այդ, Զելենսկին հայտարարել է, որ չի բացառում տարածքների փոխանակումը Ռուսաստանի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում