Լևոն Տեր-Պետրոսյանն իր հիացմունքն է հայտնել Իրանի դեսպանի ասուլիսի վերաբերյալ
13/02/2025 18:23

Նմանատիպ
Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։
Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը եւ դրանց խորացման հեռանկարները։
Նախագահն իր հիացմունքն արտահայտեց պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ։
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում