Սիրիայում 176 զինյալներ հանձնվել են իշխանություններին

Սիրիայում 176 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալները Դամասկոսից և շրջակա գյուղերից, ինչպես նաև Դարաայից, Համայից, Լաթաքիայից, Հոմսից, Ռակկայից, Իդլիբից, Տարտուսից, Դեր Զորից էին: Ազգային հաշտեցման հանձնաժողովն աշխատանքներ է տանում նրանց կենսակերպը կարգավորելու ուղղությամբ:

Նախորդ շաբաթվա ընթացքում Դամասկոսի մերձակայքում գտնվող Մդայա և Զաբադանի գյուղերի 40 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Հոկտեմբերի սկզբից Դամասկոսում և մերձակա գյուղերի 384 զինյալներ հանձնվել էին իշխանություններին: Նրանց թիվը սեպտեմբերին կազմել է 788, իսկ օգոստոսին՝ 801:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, սիրիական բանակը Դարաայի շրջանում, մասնավորապես Օթման և Շեյխ Միսքին գյուղաքաղաքներում զինյալների թաքստոցներ է ոչնչացրել: Մյուս կողմից բանակը կանխել է զինյալների ներթափանցումը Օթման գյուղաքաղաք: Տասնյակ զինյալներ ոչնչացվել են Իդլիբի մարզի գյուղերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում