ԱՄՆ-ն կվերցնի Գազայի հատվածն առանց մի կոպեկ ծախսելու․ Թրամփ

Նմանատիպ
ԱՄՆ-ն չի գնի Գազայի հատվածը և դրա վրա չի ծախսի հարկատուների փողերը, բայց այն կլինի ամերիկյան տիրապետության տակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորդանանի Թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք չենք պատրաստվում որևէ բան գնել, այդ թվում Գազայի հատվածը, բայց մենք դա կստանանք, և այն կլինի մեր տիրապետության տակ։ Մենք կկառավարենք այնպես խելամտորեն, որ այնտեղ կտիրի խաղաղություն ու ոչ ոք մեր նպատակները կասկածի տալ չի դնի»,- ասել Է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստվում է հարկատուների հաշվին ձեռք բերել Գազայի հատվածը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանում վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի «մերձավորարևելյան Ռիվիերայի» ամբողջ աշխարհի համար: Միևնույն ժամանակ, նա Գազայի ներկայիս հատվածը «քանդման ենթակա հարթակ» է անվանել և հայտարարել, որ այնտեղի բնակիչներին արժե ընդմիշտ հեռանալ այլ երկրներ՝ առաջարկելով նրանց բնակության համար, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը: Նա նաև չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է Գազա ուղարկել իր զորքերը և խոստացել, որ անձամբ կայցելի այնտեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում