Թուրքիայում գաղտնալսումից պաշտպանվող հեռախոսներ կարտադրվեն

Թուրքիայի գիտա-կրթական հետազոտությունների կենտրոնը (TÜBİTAK) մտադիր է սկսել այնպիսի հեռախոսների արտադրությունը, որոնք պաշտպանված են գաղտնալսումներից:

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի գիտության, արդյուաբերության և տեխնոլոգիաների հարցերով նախարար Ֆիկրի Իշեկը:

Նրա խոսքերով, Թուրքիան մտադիր է արտադրություն և արտահանում կազմակերպել նաև հարևան երկրներում:

Սակայն նախարարարը հստակ ժամկետներ չի նշել ծրագր մեկնարկի և արժեքրի համար:
Ըստ Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակացական տեխնոլոգիաների նախարարության  տվյալներով, երկրում գրանցված է 67,9 միլիոն բջջային հեռախոսներ:

Իսկ համաձայն պաշտոնական վիճակագրության երկրում բնակվում է76,667 միլիոն մարդ:
Երկրում բջջային կապի հասանելիությունը կազմում է 99 տոկոս: Թուրքիայում պաշտոնապես գրանցված է 47 բջջային օպերատոր, սակայն 3 են գործառնական:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում