Պուտինն ու Թրամփը կհանդիպեն երրորդ երկրում
14/02/2025 14:24
Կարդացեք նաև
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները պայմանավորվել են հանդիպում անցկացնել երրորդ երկրում։ Հանդիպման վայրի հնարավոր տարբերակներից մեկը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքն է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա միաժամանակ հավելել է, որ Պուտինն ԱՄՆ այցելելու, իսկ Թրամփը՝ Ռուսաստան այցելելու հրավեր ունեն։
Պեսկովը պարզաբանել է, որ պետությունների ղեկավարների հնարավոր այցերը Միացյալ Նահանգներ և Ռուսաստան տեղի կունենան երրորդ երկրում անցկացվելիք գագաթնաժողովից հետո։
Խոսելով Սաուդյան Արաբիայի մասին՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Թագավորությունը լավ գործընկեր է թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար, հետևաբար հանդիպումն այնտեղ ձեռնտու է բոլոր կողմերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում