Մասկը հասանելիություն ունի գաղտնի տեղեկություններին

Մասկը հասանելիություն ունի գաղտնի տեղեկություններին

ԱՄՆ Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար միլիարդատեր Իլոն Մասկը հասանելիություն է ստացել ծրագրային ապահովմանը, որը գերատեսչությանը թույլ կտա տվյալներ փոխանցել ԱՄՆ աշխատանքի նախարարության համակարգերից: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։

«DOGE-ն աշխատանքի նախարարությունից թույլտվություն է ստացել օգտագործել ծրագրակազմ, որը կարող է թույլ տալ նրան զգալի քանակությամբ տվյալներ փոխանցել աշխատանքի նախարարության համակարգերից» ,- ասվում է հաղորդագրության մեջ:

Խոսքը PuTTY ծրագրային ապահովման մասին է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իլոն Մասկն իր թիմի հետ կրթության և պաշտպանության նախարարություններում ստուգումների ժամանակ կկարողանա հարյուրմիլիարդավոր դոլարների չհիմնավորված ծախսեր հայտնաբերել:

Մասկը խոստովանել է, որ վաղուց է հասանելիություն ունեցել գաղտնի տեղեկություններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում