Բացահայտ խոսում են Սյունիքից «միջանցք» հանձնելու մասին․ Բագրատ Սրբազան

Բացահայտ խոսում են Սյունիքից «միջանցք» հանձնելու մասին․ Բագրատ Սրբազան

Որևէ բան չտեսած երևույթը, որը մնացել է խորհրդարանում իր հասցեին հնչած բնութագրման տակ և չի կարողանում ազատվել դրանից, փորձում էր գնահատական տալ մեր արցախցիների հերոսությանը։ Այս մասին շաբաթօրյա իր ուղերձում հայտարարել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արցախցիների հասցեին հնչած արտահայտություններին։

«Մեզ չպիտի նեղացնի դա, որովհետև այլ բան չէր կարող լինել, քան ստախոսի և չարիքի իշխանության կողմից քարոզվող յուրաքանչյուր գաղափար։ Մենք բնական չպետք է ընդունենք նրանց կողմից մեր կյանքը կառավարելու իրականությունը»,- ասել է Սրբազանը։

Սրբազանը նշել է, որ բացահայտ խոսում են Սյունիքից «միջանցք» հանձնելու մասին, թե ինչ եղանակով, ոչ մեկին հայտնի չէ։

«Խոսում են ոչ միայն Սյունիքի միջանցքի, այլ նաև անկլավային տրամաբանության մասին, որի վերաբերյալ մենք տևական ժամանակ է զգուշացնում ենք»,- հավելել է Սրբազան պայքարի առաջնորդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում