Թրամփի և Պուտինի բանակցությունները ցնցող գործարքի կհանգեցնեն․ ԱՄՆ փոխնախագահ
15/02/2025 22:01

Նմանատիպ
ԱՄՆ-ի նպատակը Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելն է։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Ֆենսը։
«Նպատակը, ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն է, որ հակամարտությունն ավարտվի»,- ասել է նա բանակցությունների սկզբում:
ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Թրամփը փորձում է հասնել ուկրաինական հակամարտության կայուն կարգավորման, որպեսզի Արևելյան Եվրոպան ընդամենը մի քանի տարի անց կրկին հակամարտության մեջ չի լինի:
Ավելի վաղ Վենսը նշել էր, որ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ցնցող գործարքի կհանգեցնեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում