Կոմիտասի պողոտայում վթարվել է հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
16/02/2025 11:27

Նմանատիպ
Երեկ՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion» մակնիշի և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը
Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդը մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում