Բաքուն Ռուբեն Վարդանյանին «մեղադրում է» դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ

Նմանատիպ
Այսօր՝ փետրվարի 17-ին, Բաքվի դատարանում շարունակվելու է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։
Ադրբեջանը նոր «մեղադրանք» է ներկայացրել Բաքվում ապօրինի պատանդառված Ռուբեն Վարդանյանին։ Նա, ըստ դատական ֆարսի, «մեղադրվում է» արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ այսպես կոչված «Նեմեսիս-2» հորինված ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ»։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն ավելի վաղ հայտարարել է, որ հրաժարվում է ադրբեջանցի պաշտպանից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։
Հիշեցնենք նաև, որ մինչ այս Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքի անդամներին հեռախոսով պատմել էր ադրբեջանական բանտում իր նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի մասին, ինչպես նաև շեշտել, որ ինքը մինչ այդ և ոչ մի ցուցմունք չի տվել, ուստի իր անունից արված բոլոր արձանագրությունները կեղծ են։ Արցախի նախկին պետնախարարը նաև պահանջել էր, որ իր գործը միացվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը ու լսվի միասնական փաթեթով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում