Ոչ մի թիզական «Ռեմբոն» պատերազմից հետո դարձավ «աշխարհաքաղաքական Գիքոր»․ Ռոբերտ Քոչարյան

Նմանատիպ
«Ինչ էր արել 2018 թվականին վարչապետը, արհամարհել էր մի շարք շատ հետաքրքիր առաջարկներ»,-այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։
«Ըստ էության ասաց, որ ինքը սկսում է զրոյական կետից, ինչ է սա նշանակում սա, նշանակում էր, որ համանախագահողներին, միջնոևդներին ասում է իսկ դուք ո՞վ եք, ի՞նչ էիք անում, ի՞նչով էիք զբաղված 25 տարի, ես կինոյի էն տղան եմ, եկել եմ ինչ կուզեմ դա էլ կբանակցեմ։ Ըստ էության բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, հետո ասաց, որ Արցախը հայաստան է և վերջ, իսկ եթե Արցախը հայաստան է և վերջ, ապա ինչի մասին ընդհանրապես կարող ենք բանակցել։ Աա կոչ էր պատերազմի, այս մոտեցումն անխուսափելիորեն բերեց պատերազմ և գիտեք տպավորությունն այնպիսինն էր, որ այդ ընթացքում ինքը ամենից ոչ մի թիզական ղեկավարն էր Հայաստանի պատմության մեջ, որովհետև իսկապես 18 թվականից մինչև 20 թվականն Հայաստանի առաջի դեմքը երևակայեց, որ ինքը «Կովկասյան ռեմբո» է և կարող է անել այն, ինչ ինքն ուզում է։ Պատերազմում պարտվելուց հետո ոչ մի թիզական ռեմբոն դարձավ «աշխարհաքաղաքական գիքոր»,-նշեց Քոչարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում