Newmag Winterfest 2025. Գրքի և արվեստի ձմեռային փառատոն

Newmag Winterfest 2025. Գրքի և արվեստի ձմեռային փառատոն

Փետրվարի 16-ին Dvin Music Hall-ում կեսօրից մինչև ուշ երեկո, 12 ժամ անընդմեջ գրական և մշակութային մեծ տոն էր: Երևանում անց է կացվել «Newmag Winterfest 2025» գրքի ամենամյա փառատոնը։

Փառատոնի ընթացքում տեղի է ունեցել հինգ հայ հեղինակների նոր գրքերի շնորհանդես, ինչպես նաև նարկայացվել նոր «Դյութէ»՝ Արևիկ Ուդումյանից:

Օրն իրենց ելույթներով զարդարել են Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, Սյուզաննա Մելքոնյանը, Գոռ Սուջյանը, «Արցախի ձայներ» խումբը:

Իսկ օրվա ավարտին ամենից սպասվածը՝ պոեզիայի երեկո Նազենի Հովհաննիսյանի, Հրաչուհի Ութմազյանի, Վարշամ Գևորգյանի մասնակցությամբ: Նրանք ընթերցել են Ավետ Բարսեղյանի նոր՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուից գործերը։ Նշենք, որ Ավետ Բարսեղյանի «Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը նույնպես տեղի է ունեցել «Newmag Winterfest 2025» փառատոնի ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում