Զելենսկին նշել է ուկրաինական բանակի զոհերը թիվը․ NBC
17/02/2025 22:41
Կարդացեք նաև
Ուկրաինացի զոհված զինվորականների թիվը կարող է տասնյակ հազարներով ավելի լինել։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի կորուստներն այսօրվա դրությամբ կազմում են մոտ 46 հազար զինծառայող։
«Դեռ կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր անհետ կորել են կամ գերության մեջ են։ Նրանց ճակատագրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան»,- հավելել է նա։
Միաժամանակ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների ներկայությամբ:
Զելենսկին նաև նշել է, որ ուկրաինական կարգավորումը չի կարող տեղի ունենալ առանց ՌԴ նախագահի որոշման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում